Զարեհ Սինանյանը կգործուղվի ՌԴ
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին ՌԴ գործուղելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2021 թվականի ապրիլի 19-23-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռոստով՝ ապրիլի 19-21-ը, Մոսկվա՝ ապրիլի 21-23-ը ներառյալ)՝ Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով իրավաբանների համաժողովին մասնակցելու և համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Հովհաննես Ալեքսանյանի՝ գործուղման ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Подробнее: https://shabat.am/am/article/252745/Zareh-Sinanyany-kgortsughvi-RD
Կարծիքներ