Հունիսի 8-9-ը «սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան
Հունիսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել «սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ (փսխում, սրտխառնոց, ջերմություն) Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան, որից 5֊ը բավարար վիճակով նույն օրը դուրս են գրվել։ Եվս 8 երեխա նույն ախտորոշմամբ` այլ մանկապարտեզի սաներ, ընդունվել են այսօր Ինֆեկցիոն ազգային կենտրոն։
Ինչպես նաև Ինֆեկցիոն ազգային կենտրոն ընդունվել է մանկապարտեզների հետ կապ չունեցող, սակայն մեկ օջախից 3 երեխա` նույն ախտանշաններով։
Միևնույն ժամանակ, հունիսի 9֊ի դրությամբ` Վայքի ԲԿ֊ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Այս պահի դրությամբ` մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կարծիքներ