Ֆրանսիայում նախագահ Մակրոնի դեմքին հարվածելու փաստի առթիվ երկու մարդ ձերբակալվել է
Ֆրանսիայում երկու մարդ ձերբակալվել է այն բանից հետո, ինչ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասնակիցներից մեկը հարվածել է նրա դեմքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը:
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մակրոնը մոտենում քաղաքացիներին և սկսում քննարկել ինչ-որ հարցեր՝ բռնելով կանգնած տղամարդկանցից մեկի ձեռքը: Այդ պահին տղամարդը ինչ-որ բան է պատասխանում և հարվածում է նրա դեմքին: Անվտանգության աշխատակիցները, հեռացնելով դեպքի վայրից նախագահին, գետնին են տապալում նրան հարվածած տղամարդուն:
«Պետության ղեկավարի նկատմամբ իրականացվող նման գործողություններն ուղղված են ժողովրդավարության դեմ: Ժողովրդավարությունը երկխոսություն է, մտքերի բախում, այլ ոչ թե վերբալ վիրավորանք կամ ֆիզիկական հարձակում»,- միջադեպի առնչությամբ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը:
Կարծիքներ