«Իմ քայլը»-ի պատգամավորները հանդիպել են Արմեն Գրիգորյանին

«Իմ քայլը»-ի պատգամավորները հանդիպել են Արմեն Գրիգորյանին

Տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։

Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում