Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Ռուսաստանի ու պուտինյան խմբակի նեոկայսերական ամբիցիաները և սխալ հաշվարկները խորտակեցին ոչ միայն հայոց Արցախը, ոչ միայն թաղեցին հայ-ռուսական հարաբերությունները, կարծում եմ՝ հավերժ, այլ «աշխարհի 2-րդ բանակի» «խրոխտ» զինվորները Էրդողանի մեյմուն խամաճիկի առաջ ստորացվեցին մինչև վերջ..
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը։
«Մենք գոնե մի փոքր բախտ էլ չունեցանք, որ ուկրաինական ագրեսիան ավելի վաղ լիներ, որ Մոսկվայում գոնե ադեկվատ շրջանակները հասկանային նեոկայսերական հաշվարկների սխալները ու Լավրովի պլանի ողորմելի հետևանքները հենց Ռուսաստանի համար...
Լավրով & Մարգո քոմփնին մեր ու միջազգային պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր... Եթե մի փոքր գոնե հայ լինեին, առնվազն իրենց նաչալնիկին պետք է /կարող էին համոզեին, թե լավրովի պլանն ինչ է արժենալու Հայաստանի, Արցախի համար, որի հետևանքը շատ տեսանելի էր, այլ ոչ թե դառնային դրա իրականացնողն ու քարոզողը...
Այս ամենից հետո Հայաստանն այս ամենը կուլ տալու ու ներելու, հասկանալու ոչ մի արահետ չպետք է թողնի... Ես անիծելու եմ իմ այն ժառանգին, ով կուլ կտա, կմոռանա այս դավաճանությունը։ Ինձանից այդքանն է կախված, ես դա անելու եմ... Իմ, իմ ընտանիքի կրած զոհողությունների, ապրած կյանքի այսպիսի արժեզրկումը մինչև մահ հնարավոր չէ մոռանալ...
Այս վերքը դժվար թե անգամ սպիանա...
Մեթյու Բրայզան 2008թ. շատ ճիշտ էր, երբ ասաց' թողեք, կողք կանգնեք, թող Ռուսաստանը լուծի ղարաբաղի խնդիրը, միայն նա կարող է լուծել...
Իսկ ես կատաղի կռիվ էի տալիս նրա դեմ փակ քննարկումներում...
Եվ Պուտինն իսկապես «լուծեց»... Այդ մեր երկրում էին ավանակները, որ ոչինչ չցանկացան ժամանակին լսել...»,- գրել է Սաֆարյանը։
Ըստ Սաֆարյանի, ինչքան վատություն կար, Ռուսաստանը սեփական դաշնակցին ու իրեն ամենանվիրված ժողովրդին' արցախահայությանն ու հայությանն արեց։
«Նույնիսկ չթողեց, որ ՄԱԿ ԱԽ-ում 2020թ. բանաձևեր ընդունվեն պատերազմը կանգնեցնելու (2 անգամ) և Լաչինի միջանցքը բացելու մասին՝ 2022թ. և 2023թ. (2անգամ), էլ չասած, որ չթողեց Արցախի համար միջազգային մանդատ ատեղծվի ու միջազգային խաղաղապահ գա...
Բառացիորեն վերջերս եվրոպացի բարձրաստիճան դիվանագետից իմացա, որ 2022թ. հոկտեմբերի 7-ին Պրահայի հանդիպումից առաջ Ալիևը համաձայն է եղել, որ ԵՄ դիտորդ-պարեկները հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կանգնեն ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Գեղարքունիքի սահմանակից Քարվաճառից մինչև Լաչին (Բերձոր) ու Կուբաթլու, մինչդեռ ալիևը հանդիպման վերջում դեմ է եղել... Որովհետև Ռուսաստանը համոզել էր չհամաձայնել...
Իսկ այդ դեպքում Արցախը գոնե հայաթափված չէր լինի...
Ահա սա է դաշնակցի դեմքը...»,- գրել է քաղաքագետը։
Կարծիքներ