Ռուսական ինքնաթիռի շարժիչը բռնկվել է թռիչքից առաջ

Ռուսական ինքնաթիռի շարժիչը բռնկվել է թռիչքից առաջ

Ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, Սոչիում մեկնել նախապատրաստվող օդանավի շարժիչը այրվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով։

 

Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը պետք է օդ բարձրանար Սոչի-Օրենբուրգ երթուղով, սակայն թռիչքը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով։

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ուղևորներին իջել են ինքնաթիռից և վերադարձրել սպասասրահ, որտեղ նրանց տրամադրվել է տաք սնունդ և ջուր։ Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով 7:21-ին ավիաընկերության հաճախորդները պահեստային չվերթով ուղարկվել են Օրենբուրգ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում