Ինչ է հայտարարել Յաշար Գյուլերը. հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Զաքիր Հասանովը Յաշար Գյուլերին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ագրեսիայի մասին։
Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։
Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով։
Կարծիքներ