Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովն, մարտի 23-ին Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի Սան Մարինոյի և Ալբանիայի առաջնություններում 16 պետությունների շուրջ 40 մասնակիցների պայքրում հաղթող է ճանաչվել:
Մոսեսովը վաստակել է վարկանիշային միավորները, որոնք հնարավորություն կտան հաջորդ մրցաշրջանում Հայաստանը ներկայացնել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի փուլերից մեկում:
Կարծիքներ