Ճապոնիայի վարչապետը մտադիր է G7-ի ղեկավարների հետ բանակցություններում քննարկել Ուկրաինան
Մարտի 24-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Բրյուսելում կմասնակցի Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների բանակցություններին և նախատեսում է նրանց հետ քննարկել Ուկրաինան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
«Վարչապետը մարտի 23-ից 25-ը կայցելի Բրյուսել, որտեղ մարտի 24-ին կմասնակցի G7-ի ղեկավարների բանակցություններին: Նա ակնկալում է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Մինչ այդ մենք սերտորեն համագործակցել ենք ուկրաինական իրավիճակի շուրջ անդամների հետ: Յոթնյակի խմբի այս հանդիպմանը մենք նաև կնպաստենք G7-ի համախմբվածությանը»,- ասել է Մացունոն։
Կարծիքներ