ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Կենսագրություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 20-ին ք.Երևանում:

 

2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
 2001-2003
թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2003-2006թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի  քննիչի պաշտոնը:

2006-2007թթ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի պաշտոնը:

 

 Այստեղ՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում