Ջրականի և Վարանդայի շրջաններում իրականացվում են զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներ

Ջրականի և Վարանդայի շրջաններում իրականացվում են զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: 

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում