Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են. Արեն Մկրտչյան

Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են. Արեն Մկրտչյան

Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերում քիչ առաջ հոսանքն անջատվել է։ Տեղամասերը հոսանքազրկված են եղել միջինը շուրջ 7-8 րոպե։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ այդ ընթացքում ՔՊ Օձունի շտաբի անդամներն արագ շտապել են դեպի ընտրատեղամասերի մուտքեր։

«Արկածախնդրության չգնաք, ստահակներ։ Նստեք, սպասեք ձայների հաշվարկին։ Իրավապահներին ահազանգել եմ»,-գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ պատգամավորը հայտնել է, որ բացառված չէ նույնի կրկնությունը մյուս տեղամասերում։

«Խնդրանք և պահանջ` ատամներով պահել բոլոր քվեատուփերը, ուշադիր լինել ձայների հաշվարկին, հանձնաժողովի նախագահից պահանջել քվեատուփից հանելուց հետո տեսանելի ցույց տալ բոլոր քվեաթերթիկները»,-եզրափակել է նա։

Հավելենք, որ Երեւանի 7/32 եւ 7/33 ընտրատեղամասերից ևս կան ահազանգեր, որ քվեարկության ավարտի հետ միաժամանակ հոսանքն անջատվել է:

ՀԷՑ-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում: Խոսնակը չի պատասխանում զանգերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում