Խափանում է տեղի ունեցել Twitter-ի աշխատանքում
Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքում հուլիսի 1-ին խափանում Է դիտվում մի շարք երկրներում: Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Ամենամեծ թվով գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից:
Ծառայության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի օգտագտերերը, որտեղ ամենից շատ հաշվետվություններն են արձանագրվել աշխատանքի խափանումների մասին (ավելի քան 6 500), գանգատվում են կայքի աշխատանքի ընդհատումներից (92 տոկոս), 6 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, իսկ եւս 2 տոկոսը հավելվածի հետ կապված խնդիրներ Է ունենում Android գործառական համակարգով սարքերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ