Մեթամֆետամին, ափիոն ու հերոին գուլպաներում. բացահայտվել է թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ հերթական տվյալն իրացնելու համար համագործակցել են Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հունիսի 1-ին՝ երեկոյան ժամը 10-ին, իրավապահները Սուրենավանի գյուղամիջյան ճանապարհից Արտաշատի բաժին բերման են ենթարկել երեք հոգու՝ «ԲՄՎ» մեքենայով հանդերձ:
Ուղևորներից մեկի՝ Երևանի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հագի գուլպաների միջից հայտնաբերվել են պատկառելի քանակի բազմատեսակ թմրամիջոցներ, այդ թվում՝ մոտ 87 գրամ մեթամֆետամին, 17 գրամից ավելի ափիոն, 30 գրամից ավելի հերոին, նաև՝ հերոինով լցված ներարկիչ:
Տղամարդը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ