Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան

Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան

Հարգելի՜ գյումրեցիներ, քարոզարշավի ընթացքում, որ ձեզ ասում էինք ըմդդիմադիր դաշտը միավորվելու է Վարդան Ղուկասյանի շուրջ, այսօրվա ստեղծված իրավիճակի մասին էինք նախազգուշացնում։

Այս մասին սոցցանցի իր էջումգրում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ շարունակելով.

«Բայց անկախ ամեն ինչից, մեկ փաստ այլևս արձանագրված է`մեր Սարիկին ու մեր քաղաքական թիմին վստահության քվե է տվել 17 000-ից ավելի գյումրեցիներ, որոնց անհատապես շնորհակալություն եմ ուզում հայտնել, քանզի էդքան մեծ վստահությունը, սերը որ տածում էին էդ մարդիկ մեր թեկնածուի ու քաղաքական թիմի հանդեպ, իրոք, պարտավորեցնող է։

Սիրելի՜ գյումրեցիներ ձեր վստահության յուրաքանչյուր քվեն ծառայելու է ի շահ Գյումրու և գյումրեցու։ Իսկ են ուժերը, որոնք Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայներ հավաքած անձին, դարձնելու են քաղաքապետ, կհորդորեմ մի րոպե ավել մտածել, թե ու՞մ են մտադիր քաղաքապետ ընտրել, արդյո՞ք դա բխում է Գյումրու և գյումրեցու շահերից, դեռ ժամանակ ունեք պարոնայք, մտածեք։

Իսկ մեր Սարիկը ցանկացած իրավիճակում հաղթել է, հաղթել է որովհետև վայելում է 17 000 գյումրեցու սերն ու վստահությունը, իսկ դրանից թանկ ու կարևոր բան կա՞»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում