Բելառուսում կարող են իջեցնել ցանկացած ինքնաթիռ․ Լուկաշենկո

Բելառուսում կարող են իջեցնել ցանկացած ինքնաթիռ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն CNN-ին տված հարցազրույցում երևակայական է անվանել պնդումները՝ Մինսկում մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ հատուկ ծառայությունների կողմից ծրագրված վայրէջքի մասին։

«Հատուկ ծառայությունների կողմից նման օպերացիայի անցկացումն առանց որևէ միջազգային օրենքի կամ հրահանգի խախտման, թանկ կնստեր։ Այդ իսկ պատճառով դա ձեր երևակայությունն է»,-ասել է Լուկաշենկոն։
Նույն հարցազրույցում Լուկաշեկոն հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունները կարող են իջեցնել ցանկացած ինքնաթիռ, եթե դրանում պոտենցիալ սպառնալիք տեսնեն երկրի համար։
Նա ընդգծել է, որ անձամբ է երաշխավորում լիարժեք անվտանգություն երկրի վրայով թռչող օտարերկրյա ինքնաթիռների համար, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում։

«Իսկ եթե վախենում եք Բելառուսով թռիչք կատարել, ապա թռեք Հյուսիսային կամ Հարավային բևեռով։ Ձեր իրավունքն է, ես ձեզ ստիպել չեմ կարող»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում