190 երկիր և կազմակերպություն խոստացել է հրաժարվել ածխից

190 երկիր և կազմակերպություն խոստացել է հրաժարվել ածխից

Կլիմայի հարցերով համաշխարհային ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում 190 երկրներ և կազմակերպություններ խոստացել են հրաժարվել ածխի օգտագործումից, հաղորդում է BBC-ն։ Սակայն աշխարհում ածուխ օգտագործող ամենախոշոր երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, չեն ստորագրել այդ փաստաթղթի տակ։

Փաստաթուղթը ստորագրող կողմերը պարտավոր են ներքին և միջազգային մակարդակում դադարեցնել բոլոր նոր ներդրումները ածխային էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, խոշոր տնտեսություն ունեցող երկրները համաձայնել են աստիճանաբար հրաժարվել ածխային էներգիայից մինչև 2030-ական թվականները, իսկ աղքատ երկրները՝ մինչև 2040-ականները։

Հիշեցնենք՝ Գլազգոյում հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ն ընթանում է կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում