Իլոն Մասկը հուլիսի 11-ին արբանյակներ կարձակի տիեզերական համացանցի համար
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության կայքում հաղորդվում է, որ հուլիսի 11-ին նախատեսվում է Falcon 9 հրթիռ-կրիչի արձակումը Starlink միկրոարբանյակների հերթական խմբավորումով։
Այս արբանյակներն անհրաժեշտ են համամոլորակային ինտերնետ հասանելիության կազմակերպման համար`1 գիգաբիթ / վայրկյան արագությամբ:
Մեկնարկը պետք է իրականացվի ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 10:54-ին (Երևանի ժամանակով 18:54):
Նաև հրթիռը ուղեծիր կհանի BlackSky ընկերության երկու արբանյակ՝ Երկիրը բարձր թույլատվությամբ դիտարկելու համար:
Կարծիքներ