Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի նորոգման աշխատանքներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ:
Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»,-նշել է նա:
Կարծիքներ