Իսրայելը բացել Է հսկիչ անցակետը Գազայի հետ սահմանին եւ ձկնորսության գոտին պաղեստինցիների համար

Իսրայելը բացել Է հսկիչ անցակետը Գազայի հետ սահմանին եւ ձկնորսության գոտին պաղեստինցիների համար

 Իսրայելը մայիսի 25-ին բացել Է «Քերեմ Շալոմ» բեռնափոխադրումների հսկիչ անցակետը եւ «Էրեզ» սահմանային անցումը Գազայի հատվածի հետ սահմանին, ինչպես նաեւ վերականգնել Է ձկնորսության գոտին մինչեւ վեց ծովային մղոն (շուրջ 11 կիլոմետր) միջատարածքի ափի մոտ պաղեստինցի ծովայինների համար: Այդ մասին հայտնում Է The Times of Israel թերթը՝ նշելով, որ ձկնորսական գոտին վերացվել Էր, իսկ անցումները փակվել Էին Իսրայելի իշխանությունների կողմից ավելի քան երկու շաբաթ առաջ մայիսի 10-ին Գազայի հատվածից Իսրայելի քաղաքների հրթիռակոծումներն սկսվելուց հետո:

Թերթի տվյալներով՝ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը բացվում Է Գազայի հատված վառելիքի եւ մարդասիրական օգնության փոխադրման համար, իսկ «Էրեզ» անցումը բացվել Է հումանիտար նկատառումներով եւ օգնություն ցույց տվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար: «Այս քայլերը, որոնք արժանացել են (Իսրայելի) քաղաքական ղեկավարության հավանությանը, պայմանավորված են կայունության եւ անվտանգության պահպանմամբ»,- ասված Է հրեական պետության պաշտպանության նախարարությանը կից պաղեստինյան տաածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության հայտարարության մեջ:

Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ափամերձ միջատարածքի պաղեստինյան խմբավորումների միջեւ հրադադարի ռեժիմը, որոնք 11 օր շարունակ հարվածներ Էին փոխանակում: Դրանք հետեւել Էին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մղզկիթի մոտ անկարգություններին, որնք ծայր Էին առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում