Հավաստի Աղբյուրի մեթոդով Նիկոլ Փաշինյանը, հերթական փորձն է անում վերացնելու այդ ջրբաժանը ու հանրությանը հանել զուգահեռ իրականությունից.Դանիել Իոաննիսյան

Հավաստի Աղբյուրի մեթոդով Նիկոլ Փաշինյանը, հերթական փորձն է անում վերացնելու այդ ջրբաժանը ու հանրությանը հանել զուգահեռ իրականությունից.Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հավաստի Աղբյուրի մեթոդը պետք է, որ օգտակար լինի

Առնվազն 25 տարի է, ինչ հանրության ու հանրային դիսկուսի զգալի մասը գտնվում են զուգահեռ իրականության մեջ: Պետության ղեկավարները մի բան են բանակցում, բայց երկրի ներսում այլ բան են խոսում:

Եվ, կարծում եմ, կարիքը չկա ասելու, թե որքան ենք մենք դրանից տուժել:

Հավաստի Աղբյուրի միջոցով (մեթոդով), Նիկոլ Փաշինյանը, հերթական փորձն է անում վերացնելու այդ ջրբաժանը ու հանրությանը հանել զուգահեռ իրականությունից:

Պետության ղեկավարը, ի պաշտոնե, չի կարող բաց ասել այն, ինչ ուզում է հասցնի հանրությանը: Այլ երկրներում դա կոմպենսացվում է իշխանական թիմերի կոմունիկացիայով և հանրություների գրագիտությամբ, բայց Հայաստանում երկուսի վիճակն էլ ճոխ չի:

Ես չգիտեմ, թե ինչով կպրծնի Հավաստի Աղբյուրի միջոցով հանրության հետ շփումները, բայց ուղիղ տեքստով եղելիության մասին խոսելը, վստահաբար, թուլացնելու է լեգենդների, ավելորդ ռոմանտիզմի ու մանիպուլjացիաների ազդեցությունը հանրային կարծիքի վրա:

Ավելին, Հավաստի Աղբյուրի մեթոդի շնորհիվ հանրությանը նաև պարզ է դառնում, թե արտաքին քաղաքական այս կամ այն հարցի շուրջ ինչ պատկերացումներ ու ընկալումներ ունի իշխանությունը:

Հ.Գ. Մնում է, որ Հավաստի Աղբյուրի մեթոդը շատ խիստ չընկալվի այլ պետությունների ղեկավարների կողմից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում