Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին հետ է կանչել արձակուրդից

Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին հետ է կանչել արձակուրդից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»:

Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն ազատվել է պաշտոնից։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում