Գեղարքունիքում ավարտվել է սուբվենցիոն 39 ծրագիր, ընթացքի մեջ է 67-ը
2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից հաստատված 114 սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է 39-ը, ընթացքի մեջ է 67-ը:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների ձեռքբերման համար փաստատթղթեր են նախապատրաստվում 4 ծրագրերի իրականացման նպատակով, շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի ամփոփման փուլում է գտնվում 2 ծրագիր, 1 ծրագրի շինաշխատանքների ձեռքբերման գործընթացը կասեցվել է, իսկ 1 ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա օրերի ընթացքում:
2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ավարտվել են Երանոս համայնքի ներտնտեսային ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման, Արծվանիստ համայնքի նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցման, նույն համայնքի 22-րդ փողոցի, Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի, Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցի, Ձորագյուղ համայնքի 11-րդ և 12-րդ փողոցների, Մարտունի համայնքի Երևանյան փողոցի, Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների, Զովաբեր համայնքի 1-ին փողոցի, Նորատուս, Գեղհովիտ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Երանոս, Լճաշեն, Վաղաշեն համայնքների փողոցների ասֆալտապատման, Վաղաշեն համայնքի Կոփոյ վար կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման, նույն համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերման, Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատման եւ գույքի ձեռքբերման, Զոլաքար,Ախպրաձոր, Լճաշեն, Գավառ, Մադինա, Ծակքար, Ծովինար համայնքների փողոցների լուսավորության ցանցի կառուցման, Լճաշեն համայնքի և Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, Շողակաթ համայնքի Դրախտիկ, Աղբերք, Ջիլ բնակավայրերի ջրատարների կառուցման, Կարմիրգյուղ, Ձորագյուղ, Ծովինար համայնքի փողոցների ջրահեռացման և ոռոգման առուների կառուցման, Նորակերտ եւ Արծվանիստ համայնքների մանկապարտեզների տանիքների վերանորոգման, Ակունք համայնքի մշակույթի տան բակի բարեկարգման եւ պուրակի կառուցման, Նորակերտ համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման, Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցի, Սարուխան համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգման շինարարական աշխատանքները:
Ընդհանուր առմամբ այս պահին մարզում իրականացվել է շուրջ 1 միլիարդ 542 միլիոն 491 հազար դրամի կապիտալ շինարարություն:
Կարծիքներ