Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

Մարտի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ:

 

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված՝ հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:

 

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է՝ հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում