Կառավարությունը հաստատեց «Տնտեսության արդիականացման 1-ին միջոցառումը»

Կառավարությունը հաստատեց «Տնտեսության արդիականացման 1-ին միջոցառումը»

Կառավարությունը հաստատեց «Տնտեսության արդիականացման 1-ին միջոցառումը», որի նպատակն է մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծումը և զարգացումը։

Այս միջոցառման շրջանակներում տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք։

Ծրագրով շահառուները պարտավորվում են բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում