Աննա Հակոբյանի օգնականը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու
Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,-ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Էսթեր Սահակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի օգնականն է:
Կարծիքներ