Շրի Լանկան Իրանին 251 միլիոն դոլարի պարտքը կմարի թեյի միջոցով

Շրի Լանկան Իրանին 251 միլիոն դոլարի պարտքը կմարի թեյի միջոցով

Շրի Լանկան ծրագրում է նավթի մատակարարումների համար Իրանին 251 միլիոն դոլարի պարտքը մարել թեյի միջոցով։ Այս մասին Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է Շրի Լանկայի պլանտացիաների նախարար Ռամեշ Պատիրանան։

Նախարարի խոսքով՝ երկիրը ամսական 5 միլիոն դոլար արժողությամբ թեյ կարտահանի, քանի դեռ չի մարել Իրանին մատակարարված նավթի 4 տարվա պարտքը։

Շրի Լանկայում տարեկան արտադրվում է մոտ 340 միլիոն կիլոգրամ թեյ։ Անցյալ տարի երկիրն արտահանել է 265,5 մլն կգ թեյ, ինչը նրան բերել է 1,24 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում