Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Վրաստանի խորհրդարանն այսօր կայացած նիստում պատգամավորական մանդատից զրկել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներ Իրակլի Կովզանաձեին, Գիորգի Խելաշվիլիին, Վլադիմիր Չաչիբաիային և Նինո Իոբաշվիլիին։

Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Կովզանաձեն, Խելաշվիլին, Չաչիբայան և Իոբաշվիլին իշխող կուսակցության պատգամավորներ են, որոնք մարտի 7-ին առաջին ընթերցմամբ կողմ չեն քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Նրանցից բացի, նախաձեռնությունը չի պաշտպանել առողջապահության նախկին նախարար, խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ծրագրում է լքել խորհրդարանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում