Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երկու մարդ

Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երկու մարդ

Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երկու մարդ: Այս մասին հայտնել է Նորվեգական դեղամիջոցների գործակալությունը:

«Հունվարի 5-ին մենք մահվան մասին երկու տեղեկություն ենք ստացել, որոնք տեղի են ունեցել պատվաստվելուց հետո մի քանի օր անց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան Pfizer ընկերության եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի արտադրած դեղամիջոցի օգտագործմամբ պատվաստումը Նորվեգիայում մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

Երկրում առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցի բնակիչները: Ներկայումս իշխանությունները հետաքննություն են սկսել պարզելու համար, թե արդյոք այդ մահերը կապ ունեի՞ն պատվաստման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք պետք է վերլուծենք՝ արդյոք պատվաստանյո՞ւթն է մահվան պատճառը, թե՞ համընկել է, որ մահը տեղի է ունեցել պատվաստվելուց կարճ ժամանակ անց»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ հիմա պատվաստում են ռիսկի խմբի մարդկանց, որոնք թույլ առողջություն եւ լուրջ հիվանդություններ ունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում