Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի Մեքսիկայի Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 98 կմ հարավ՝ 21 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ըստ իշխանությունների տվյալների՝ տարեսկզբից Չիապասի շրջանում գրանցվել է ավելի քան 780 ցնցում։
Կարծիքներ