Մարտի 29-ից 30-ը ԱԻՆ-ում 8 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Մարտի 29-ից 30-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ