Ուկրաինան կալանք է դրել 13 ռուսական ինքնաթիռի վրա

Ուկրաինան կալանք է դրել 13 ռուսական ինքնաթիռի վրա

Ուկրաինական դատարանը կալանք է դրել ռուսական ավիափոխադրողի 13 Airbus օդանավի վրա, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ղրիմ: Այս մասին հաղորդվում է Ղրիմի ուկրաինական դատախազության կայքում, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ ռուսական ընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ղրիմի տարածք՝ խախտելով թերակղզի մուտք գործելու ուկրաինական կանոնները: Կիևը նման գործողություններն անվանում է միջազգային իրավունքի խախտում և Ուկրաինայի ինքնիշխանության խաթարում:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ դեպի Ղրիմ թռիչքները ենթադրում են ավիափոխադրողների, օդանավերի օպերատորների և օդաչուների կապիտանների քրեական պատասխանատվություն:

Հստակեցվում է, որ առնվազն 37 ռուսական ավիաընկերություն կանոնավոր ավիափոխադրումներ է իրականացնում դեպի թերակղզի: Մինչ այդ կալանք էր սահմանվել ևս 211 ռուսական ինքնաթիռ համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում