Մարմնի մեծության ու փոքրության մեջ չի, հոգու մեծության ու արիության, ուժի մեջ է այն, ինչ ունեն այսօրվա երիտասարդները. Ռաֆայել Քոթանջյան
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի տեսաուղերձը, որում նա ասում է․
«Մոտավորապես 80 տարեկան եմ։ Ինձ զարմացնել հնարավոր չի։ Բայց այնուամենայնիվ, վերջերս բավականին ուժեղ զարմացա։ Պատճառը․ նստած աշխատում էի, հեռուստացույցով ներկաայցնում էին մի երիտասարդի, որը կարողացել է 5-6 տանկ խփել եւ հիմա թեթեւ վիրավոր է։ Ես ուզեցի տեսնել, թե ով է էդ հսկան, հսկամարմին այդ տղան, որ այդ հրաշալի գործերն է անում։ Մոտեցա, նայեցի փոքրամարմին, հրաշալի աչքերով մի երիտասարդ եւ հասկացա, որ մարմնի մեծության եւ փոքրության մեջ չի, հոգու մեծության եւ արիության մեջ է, ուժի մեջ է այն, ինչ ունեն այսօրվա երիտասարդները։ Տա Աստված, որ կարողանան երկար տարիներ վայելել այն հաճույքը, որ պետք է անպայման վայելեն, որպես հաղթող, որպես գրավող, որպես հսկա անձնավորություն, որոնք հանուն հայրենիքի ամեն ինչի պատրաստ են»։
Կարծիքներ