Պատգամավորը հերքում է, որ ԱԺ նիստին մասնակցելիս տեղյակ է եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հերքում է այն տեղեկությունները, թե ինքը տեղյակ է եղել, որ վարակված է կորոնավիրուսով, սակայն մասնակցել է խորհրդարանի նիստին: Այս մասին Ենգիբարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմներն ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ»,- գրել է Ենգիբարյանը:
Կարծիքներ