Ղազախստանի նախագահը հայտնել է խիստ կարանտինային միջոցները մինչև օգոստոս երկարաձգելու մասին
Ղազախստանում որոշում է կայացվել հուլիսի 5-ից սկսված երկրորդ խիստ կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև օգոստոս ամիս։ Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
«Երկրում համաճարակային իրավիճակի կապակցությամբ կարանտինային ռեժիմը կերկարաձգվի ևս երկու շաբաթով։ Վաղը կառավարական հանձնաժողովը որոշում կկայացնի։ Կարանտինն անհրաժեշտ է քաղաքացիների առողջության պահպանման համար՝ նրանց կողմից ինքնապաշտպանության խիստ միջոցների պահպանման պայմանով»,- գրել է պետության ղեկավարը։
Տոկաևն ընդգծել է, որ ֆինանսական օգնություն կցուցաբերվի այն մարդկանց, որոնք կարանտինի պայմաններում մնացել են առանց աշխատանքի և ապրուստի միջոցի։
«Կայունացման առաջին նշանները պետք է ամրապնդել, այս երկու շաբաթներն առանցքային կդառնան։ Կառավարությունը հուլիսի համար 42,5 հազար տենգե կտրամադրի կարիքավորներին»,- հայտնել է նա։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսի 61 755 դեպք, որոնցից 375-ը՝ մահվան ելքով։
Կարծիքներ