Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է համաճարակի ավարտի մասին

Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է համաճարակի ավարտի մասին

Սլովենիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին, սակայն բնակչության պատվաստումները և որոշ սահմանափակումներ կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարան։

Սլովենիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2 մլն բնակչություն ունեցող երկրում վերջին օրում հայտնաբերել է կորոնավիրուսի ընդամենը 112 դեպք, մահացել՝ 2 պացինետ։ Արևմտյան արտադրության տարբեր պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 769 248 բնակիչ, 551 906 չափահասներ ավարտել են պատվաստման գործընթացը։ Հիվանդանոցներում է մնում 122 պացիենտ, որից 40-ն՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։

Հանրապետությունում կպահպանվի դիմակների կրման պահանջը և հավաքների մասնակիցների թվի սահմանափակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում