Երկու տարում առաջին անգամ նավթի գինը գերազանցել է 74 դոլարը
Էտալոնային տեսակների նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ երկրորդ կիսամյակում պահանջարկի աճի սպասումների ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Այսպիսով, լոնդոնյան ICE Futures բորսայում Brent-ի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,31 դոլարով (1,80%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 74,17 դոլարի։ Վերջին անգամ Brent-ի գինը 74 դոլարը գերազանցել էր 2019 թվականի ապրիլին։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ամերիկյան թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,42 դոլարով (2,00%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 72,30 դոլարի։
Նշվում է, որ ապրիլից հունիս ժամանակահատվածում նավթային շուկայում աճը կազմել է ավելի քան 20 տոկոս։
Կարծիքներ