Ռոմա - Տերնանա՝ 2։0․ հանդիպմանը մասնակցել է նաև Մխիթարյանը

Ռոմա - Տերնանա՝ 2։0․ հանդիպմանը մասնակցել է նաև Մխիթարյանը

«Ռոման» Ժոզե Մոուրինյոյի մասնակցությամբ անցկացրել է երկրորդ հանդիպումը։ Ընկերական խաղում «Ռոմայի» խաղացողները մրցել են իտալական Բ Սերիան ներկայացնող «Տերնանայի» հետ և հաղթել՝ 2։0։ Գոլերի հեղինակ են դարձել Կառլես Պերեսն ու Մարաշ Կումբուլան։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում