Ռուսաստանում գնացքներ են բախվել. կան զոհեր
ՌԴ Ամուրի շրջանում բեռնատար գնացքներ են բախվել: Ննախնական տվյալներով կա 4 զոհ։ Վնասվածքներ են ստացել շոգեքարշի անձնակազմի 3 աշխատակիցներ:
Տեղի առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ տուժածները այրվածքներով ու գլխի վնասվածքներով հիվանդանոցում են: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության:
Երկաթուղու մամուլի ծառայության հաղորդմամբ, գնացքները բախվել են «Էլգաուգոլ» ՍՊԸ-ին պատկանող մայրուղու Ուլակ-Էլգա հատվածում:
Հեռավոր Արևելքի տրանսպորտի հետաքննության վարչությունը պարզաբանել է, որ բախվող գնացքներից մեկը դատարկ է եղել, մյուսի վագոնները բեռնված են եղել ածուխով:
Հարուցվել է քրեական գործ:
Կարծիքներ