Ստուգայց մարտական հենակետերում

Ստուգայց մարտական հենակետերում

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 20-ին ստուգայց է իրականացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում