Խանութում վաճառվող բանջարեղենի մեջ՝ փրկեք ստրկությունից գրությամբ բացիկ է հայտնաբերվել
Նովոսիբիրսկի բնակչուհին լոլիկ գնելիս բացիկ է հայտնաբերել, որում գրված է եղել՝ օգնեք մեզ, մենք ստրկության մեջ ենք։ Այս մասին հայտնում է Прецедент պորտալը։
Կնոջ խոսքով, նա չէր կարող այդ տարօրինակ գրությունն անուշադրության մատնել։ Նա մտադիր է դիմել ոստիկանություն։
Պորտալի փոխանցմամբ, պարզվել է, որ բանջարեղենն արտադրում են Ստավրոպոլում, սակայն այն փաթեթավորում են Մոսկվայի արվարձաններում։ Այդ իսկ պատճառով, պարզել թե ով է թողել այդ գրությունը՝ դժվար է։ Հայտնի է, որ արտադրողի գործերն իրականում շատ վատ են։ Նրա հանդեպ բազմաթիվ դատական հայցեր կան, իսկ ընկերության ղեկավարական կազմը հաճախակի փոփոխվում է։
Կարծիքներ