Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները. Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօրվա նիստը որակեց բացառիկ, քանի որ այն բաց էր:
Նա նշեց, որ հետո ևս կունենան բաց նիստ՝ աշխատանքի ավարտական փուլում:
Քոչարյանն անդրաառնալով Գեղամն Մանուկյանի հնչեցրած հարցին, նշեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները` ոչ միայն Զինված ուժերի, որովհետև այս քննիչ հանձնաժողովի աշխատանքին սպասում են զոհվածների հազարավոր հարազատներ:
«Ասեմ, որ մեր աշխատանքներին պարբերաբար իրենց մասնակցությունը կունենան զոհվածների հարազատները` իրենք կորոշեն, թե կոնկրետ ովքեր: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմությունը մասնակցել է բաց ճակատով, տվել են իրենց հետաքրքրող հարցերը: Դա եղել է մեր պետության պարտադիր և կարևորագույն գործընթացներից մեկը»,- ասաց Քոչարյանը:
Կարծիքներ