Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը 310 մետրով իջեցվել է՝ տիեզերական աղբի հետ բախումից խուսափելու համար

Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը 310 մետրով իջեցվել է՝ տիեզերական աղբի հետ բախումից խուսափելու համար

Միջազգային տիեզերակայանը մանևր է իրականացրել, որպեսզի շեղվի ամերիկյան հրթիռի բեկորի ուղղությունից, ինչի մասին ասել է Ռուսաստանի տիեզերական գործակալության ղեկավարը։

The Guardian-ի փոխանցմամբ՝ «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը ասել է, որ կայանի ուղեծիրը գրեթե երեք րոպեով իջեցվել է 310 մետրով՝ խուսափելու համար 1994 թվականին տիեզերք ուղարկված ամերիկյան տիեզերանավի մասնիկի հետ սերտ հանդիպումից:

Տիեզերական աղբը բաղկացած է գործածությունից դուրս եկած մեկնարկային մեքենաներից կամ տիեզերանավի մասերից, որոնք շրջանով պտտվում են և վտանգում բախվել արբանյակներին կամ Միջազգային տիեզերական կայանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում