Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում կիբերանվտանգության ապահովման մասին
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ Solar Winds-ի, Microsoft Exchange-ի և Colonial Pipeline-ի վրա վերջին հարձակումները հիշեցնում են այն մասին, որ երկրի մասնավոր և պետական հատվածների կազմակերպություններն «ավելի հաճախ են բախվում չարամիտ կիբերգործունեության հետ թե՛ պետական ոլորտի գործիչների, թե՛ կիբերհանցագործների կողմից։»
«Այս միջադեպերն ընդհանուր գծեր ունեն, այդ թվում՝ կիբերանվտանգության ոլորտում պաշտպանության պակաս, ինչը մասնավոր և պետական հատվածների կազմակերպությունները դարձնում է ավելի խոցելի», – գրված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Նշվում է, որ փաստաթուղթն էական ներդրում ունի կիբերանվտանգության ապահովման միջոցների արդիականացման գործում։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշում է, որ սա Բայդենի վարչակազմի առաջին քայլերից մեկն է տվյալ ոլորտում։ Այն վերացնում է կիբերանվտանգության ոլորտում սպառնալիքների մասին կառավարության և մասնավոր հատվածի միջև տվյալների փոխանակման արգելքները։
Բացի այդ, հրամանագիրը արդիականացնում և դաշնային կառավարությունում կիբերանվտանգության ավելի խիստ չափորոշիչներ է սահմանում։
Կարծիքներ