Չինական «Երիտասարդ գվարդիան» հայտարարել է Ռուսաստանին աջակցելու և ահաբեկիչներին դատապարտելու մասին

Չինական «Երիտասարդ գվարդիան» հայտարարել է Ռուսաստանին աջակցելու և ահաբեկիչներին դատապարտելու մասին

Չինական «Երիտասարդ գվարդիա» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել և հուշատախտակներ ու պատկերներ են թողել Պեկինի Ռուսական մշակութային կենտրոնում:

«Այսօր կեսօրին ես և մի քանի ընկերներ Երիտասարդ գվարդիայի ջոկատից եկանք Պեկինի Ռուսական մշակութային կենտրոնի հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու ահաբեկչության զոհերին և թողնելու մեր անդամների համատեղ ստեղծած հուշանկարները»,- գրել է երիտասարդներից մեկը։ Խմբի անդամները խորին ցավակցություն և կարեկցանք են հայտնել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների և վիրավորների հարազատներին։

«Մենք խստորեն դատապարտում ենք դաժան ահաբեկչական գործողությունները անմեղ մարդկանց դեմ: Մենք ամուր կանգնած ենք ռուս ժողովրդի կողքին այս փորձության մեջ»: - ասաց երիտասարդ չինացին: «Մենք սգում ենք», «Մենք Ռուսաստանի հետ ենք», - ասվում էր նրանց ուղերձների վրա չինարեն և ռուսերեն գրություններում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում