Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առկա զարգացումներին

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առկա զարգացումներին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ առկա զարգացումներին:

Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով, Բաքուն լիովին աջակցում է Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Բայրամովը հիշեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ:

«Եթե մենք խոսում ենք երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է ունենա միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանող հիմք։ Մենք այս հիմքով զարգացնում ենք նաև մեր հարևանների հետ հարաբերությունները։ Հիմա մենք Երևանին առաջարկել ենք հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում