Շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Նինյուան օդանավակայանը

Շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի  Նինյուան օդանավակայանը

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան  օդանավակայանը։ Այն  «Պեկին-2022»  ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից  մեկն է։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Պատրաստ է  նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ  շինություններ:

Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է  սպասարկել  տարեկան  1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։

Նախորդ դեկտեմբերից  գործում է նաև  արագընթաց երկաթուղին։

Ձմեռային օլիմպիական  24-րդ խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ․ փետրվարի 4-20-ը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում