Սպանություն Կոտայքում․ Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Սպանություն Կոտայքում․ Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանում կնոջ դի կա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։  Ըստ աղբյուրի, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում