2021 թվականի առաջին կեսում Վրաստանում մահերի թիվը գերազանցել է ծնունդների թիվը
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ երկրում ծնունդների թիվը 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 21 839 երեխա: Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 25 821 մարդ:
2021 թվականի առաջին կիսամյակում բնակչության բնական աճը (ծնվածների ու մահացածների թվի միջև տարբերությունը) կազմել է 3,982 մարդ:
Բնական աճի դրական տեմպեր են նկատվել միայն երկրի երկու շրջաններում՝ Աջարիայի ԻՀ-ում (717) և Քվեմո Քարթլիում (195):
Ըստ GeoStat-ի տվյալների՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է 9 163 ամուսնություն և 4 675 ամուսնալուծություն:
Կարծիքներ