Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:

Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը:

Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում